ԿարևորՀասարակություն

Ժամանակավորապես կդադարեցվի Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց հանգույցի երթևեկությունը

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին՝ ժամը 6:00-ից մինչև 12:00-ը, փակ է լինելու Իսակովի պողոտան՝ Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոցի հանգույցում: 

Ճանապարհահատվածի տվյալ մասում փակցվել է նաև վարորդներին իրազեկող վահանակ։ Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար Երևանի քաղաքապետարանը հայցում է վարորդների և քաղաքացիների ներողամտությունը:

Կարդացեք նաև

Back to top button