
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի՝ Եվրախորհրդարանում մայիսի 20-ին կայանալիք քննարկման դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում: Այդ մասին թվիթերում գրել է ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիսթոֆ Բուիսոնը։
«Ադրբեջանը Եվրախորհրդարանի անդամներին մտահոգիչ նամակներ է ուղարկում։ Արցախյան պատերազմում «Հակագրո՞հ» և «Մարդասիրական իրավունքի հարգո՞ւմ»՝ ՍՈՒՏ։ Կրոնական հուշարձանների պահպանո՞ւմ՝ ՍՈՒՏ»,- գրել է Բուիսոնը՝ ներկայացնելով ադրբեջանական լոբբինգի նամակներից հատվածներ:
Dans son lobbying contre le vote du Parlement européen le 20 mai sur les prisonniers de guerre 🇦🇲, l'🇦🇿fait adresser des courriers ahurissants aux députés.
— J-Christophe Buisson (@jchribuisson) May 18, 2021
"Contre-attaque" et "respect du droit humanitaire" ds la guerre en #Artsakh? FAUX
Préservation des monuments religieux? FAUX pic.twitter.com/6RQ8r7ysgA




