ԿարևորՀասարակություն

Սյունիքում խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 1 անձ, 7 անձ չհեռանալու մասին ստորագրություն են տվել

2021թ. մայիսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ նույն օրը` ժամը 15:30-ի սահմաններում, հասարակական վայր հանդիսացող Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Տեղ բնակավայրի բենզալցակայանի դիմացի ճանապարհահատվածում մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով համայնքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է անձանց նկատմամբ բռնություն գործադրելով:

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ, իսկ նրա կողմնակից մյուս 7 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ , հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: Նախաքննությունը շարունակվում է:

Կարդացեք նաև

Back to top button