ԿարևորՀասարակություն

Հայկական կողմից ոչ մի մետր հող չի անցնում հակառակորդին․ Գեղարքունիքի մարզպետ

Վարդենիսի այն հատվածներում, որտեղ հակառակորդը ձմռան ամիսներին չի կարողացել դիրքեր տեղակայել, այժմ այդ աշխատանքներն է կատարում` «Ռադիոլուր»-ին ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Մեր զինված ուժերը հետևում են այդ աշխատանքներին, որպեսզի դիրքերի տեղակայման խնդիր, խախտումներ չլինեն։ Միջադեպեր չկան, վիճակը հանգիստ է»,– նշել է Գնել Սանոսյանը։

Ըստ մարզպետի՝ մամուլում շրջանառվող լուրերը, թե հակառակորդը դիրքերն առաջ է տվել 3 կմ և հասել է Վերին Շորժա գյուղ, իրականությանը չեն համապատասխանում։

«Մեր հատվածից որևէ մետր հող չի անցնում նրանց վերահսկողության տակ։ Որևէ մետր չի անցել, չի անցնում»,- ասել է մարզպետը։

Կարդացեք նաև

Back to top button