ԿարևորՀասարակություն

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին ու աշխատակցին մեղադրանք է առաջադրվել

Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվել են վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և վարչական շրջանի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը:

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), իսկ աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն):

«Դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման ներքո քրեական գործի շրջանակներում ինտենսիվ կերպով անհրաժեշտ գործողությունները կատարվում են՝ դեպքի հանգամանքների և դրա մասնակիցների շրջանակի բացահայտման ուղղությամբ»,- հայտնել են դատախազությունից:

Կարդացեք նաև

Back to top button