ԿարևորՀասարակություն

Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով եղել է Չարենցավանի ԲԿ-ում

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է Չարենցավանի բժշկական կենտրոնում:

«Շրջայց եմ կատարել Չարենցավանի ԲԿ-ում, հանդիպել բժիշկների հետ, ծանոթացել կենտրոնում մատուցվող ծառայությունների որակին, կորոնավիրուսային համավարակի պայմաններում բուժկենտրոնի գործունեությանն ու համավարակի դեմ պատվաստումային գործընթացի ակտիվությանը:

Շրջայցի ընթացքում ինձ են ներկայացվել ուլտրաձայնային հետազոտման /սոնոգրաֆ/, ինչպես նաև թվային ռենտգեն ախտորոշման սարքերը, որոնք վերջին ամիսներին ՀՀ առողջապության նախարարության կողմից նվիրատվությամբ հանձնվել է ԲԿ-ին: Բուժկենտրոն այցի ընթացքում զրուցել եմ նաև քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին»,- հայտնել է մարզպետը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=187176966590761&id=103411754967283

Կարդացեք նաև

Back to top button