ԿարևորՀասարակություն

Մայիսի 10-ին Հայաստանում կմեկնարկեն Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարում է՝ մայիսի 10-ից Հայաստանում կմեկնարկեն 2021թ․ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները։

Միջոցառումները կանցկացվեն Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայի շրջանակներում և կներառեն թեմատիկ քննարկումներ, մշակութային միջոցառումներ, ինչպես նաև մարզային միջոցառումներ, որոնք կիրականացվեն Գյումրիում և Դեբետում: ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված սանիտարական նորմերի ու կանոնների համապատասխանությունն ապահովելու նպատակով միջոցառումները տեղի կունենան թե՛ առցանց, և թե՛ անցանց (օֆլայն) ձևաչափերով:

Եվրոպայի օրվա տոնակատարությունները կմեկնարկեն ճանապարհային անվտանգության, տարածաշրջանային զարգացման և շրջակա միջավայրի վերաբերյալ առցանց թեմատիկ քննարկումներով, որոնց կհաջորդեն մարզերում իրականացվող միջոցառումներ երիտասարդության և նորարարության, ինչպես նաև զբոսաշրջության թեմաներով։ Կլինեն նաև հոլոգրաֆիկ ցուցադրություններ, լուսանկարվելու տաղավարներ և առցանց երաժշտական կատարումներ:  Տոնակատարությունները կեզրափակվեն մայիսի 19-ին առցանց համերգով, որը կհեռարձակվի ԵՄ պատվիրակության սոցիալական մեդիա կայքերով:

Տոնակատարություններին կմիանան նաև Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները:

https://www.facebook.com/eudelegationtoarmenia/posts/3970201399700426

Կարդացեք նաև

Back to top button