ԿարևորՀասարակություն

Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել Ազատության հրապարակում

Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Հայաստան» դաշինքով: Ռոբերտ Քոչարյանն այսօր ելույթ է ունեցել Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին և ասել, որ քաղաքականություն վերադառնալ ստիպում են վտանգները: «Այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր երկրի առջև, ստիպում են հետ գալ և պայքարել: Հակառակը կլիներ դասալքություն»,-ասել է Քոչարյանը:

Նա երկրի առջև ծառացած երեք խնդիր է ձևակերպել: Առաջինը երկրի անվտանգությունն է՝ ասել է Քոչարյանը՝ նշելով, որ իրենց նպատակն է «հաստատել արժանապատիվ խաղաղություն»: Որպես երկրորդ խնդիր նա մատնանշել է «Ղարաբաղի մշուշոտ ապագան»: «Ստորագրված հայտարարությամբ ենթադրվում է, որ 4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից»,- ասել է Քոչարյանը:

Երրորդ խնդիր տնտեսական ճգնաժամն է, որը, նրա խոսքով, պետք է  հաղթահարել: Դաշինքը ընտրություններին կմասնակցի «Դեպի ուժեղ Հայաստան» կարգախոսով:

Կարդացեք նաև

Back to top button