ԿարևորՏնտեսական

ԵԱՏՄ անդամ երկրները վարկային պատմություններով կփոխանակվեն

Կազանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը տեղեկացրեց,  որ նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրներն  ու Կուբան, Մոլդովան,  Ուզբեկստանը։

ԵԱՏՄ անդամ երկրներում կարևորագույն խնդիրը համավարակի դեմ պայքարն է, Եվրոպայում  սկսվել է քովիդի երրորդ ալիքը՝  հիշեցրեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ կարևորելով « ճամփորդում եմ առանց քովիդ 19 –ի» բջջային հավելվածը։

Ծրագիրն այժմ լիարժեք աշխատում է, ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի, ՌԴ-ի, Բելառուսի  ու Ղրղզստանի քաղաքացիները   օգտվում են « ճամփորդում եմ առանց քովիդի»  բջջային հավելվածից։  Նա հույս հայտնեց, որ առաջիկայում նախաձեռնությանը կմիանան նաև Ղազախստանը։

Փետրվարի 1-ից   գործարկվեց   «Ճամփորդում եմ առանց COVID-19» պիլոտային ծրագիրը:  Մոտ մեկ տարվա դադարից հետո բացվեցին դեպի  ՌԴ օդային դարպասները. «Կարծում եմ, որ դրա լայն կիրառումը կօգնի արագ վերականգնել  ԵԱՏՄ անդամ երկրների  քաղաքացիների համար  անվտանգ ուղևորափոխադրումը »։

ՌԴ վարչապետի խոսքով,  չնայած ԵԱՏՄ երկրները տնտեսական բարդ շրջանում են աշխատում, այդուհանդերձ, աշխատանքներ են տարվում միասնական շուկաների  ձևավորման ու զարգացման համար։  Միխայիլ Միշուստինը  հայտարարեց, որ պետք է առևտաշրջանառության ծավալները ավելացնել, ԵԱՏՄ անդամ երկրների միջև  արդեն հաստատված են միչև  2025թ  համագործակցության ռազմավարական  ուղղությունները ։

«Մենք բաց ենք փոխադարձ առևտրային հարաբերությունների  համար»,- ասաց ՌԴ վարչապետը։  ԵԱՏՄ անդամ երկրներն առաջիկայում վարկային պատմություններով  կփոխանակավեն։  Մինչև տարեվերջ  նախատեսվում է  կնքել ԵԱՏՄ  անդամների ներսում  վարկային  պատմությունների փոխնակման համաձայնագիր, որով ԵԱՏՄ անդամ քաղաքացիներն ու  իրավաբանական անձինք  հնարավորություն  կունենան ԵԱՏՄ անդամ երկրներից վարկեր  վերցնել։

Կարդացեք նաև

Back to top button