
Հյուսիսային պողոտայում տնկվել է ցածրաճ տեսակի 890 վարդ, 805 տոսախ և 120 կծոխուր: Մոտ օրերս տնկված վարդերի թիվը կհասնի 3000-ի:
Դեղնանարնջագույն վարդերը կօղակվեն տոսախի կանաչով ու կծոխուրի կարմիրով. պողոտան այսուհետև անցորդներին վառ գույներով կժպտա տարվա բոլոր եղանակներին, նույնիսկ ձմռանը:
Վարդերը քաղաքի կանաչապատման գործում կարևոր դեր են կատարում․
- բազմամյա են, վարդանոցներն անընդհատ թարմացնելու կարիք չկա,
- ծաղկում են ամբողջ սեզոնի ընթացքում,
- տարածքում ստեղծում են գեղեցիկ գունային խաղ,
- թափառող կենդանիները վարդանոցներ մտնել ու դրանք վնասել չեն կարողանում:
Բացի այդ, հոգեբաններն ասում են, որ վարդերը մարդկանց մոտ դրական հույզեր են առաջացնում:
Երևանի բոլոր արևաշատ հատվածները կզարդարվեն վարդերով:




