
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչը երեքշաբթի օրը թվիթերում գրել է. «Երեքշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ին ուղղված նամակում նշվել է, որ ուրանի 60 տոկոս հարստացումն իրականացվելու է Նաթանզի միջուկային համալիրում՝ նոր IR-4 և IR6 ցենտրիֆուգների երկու շղթաներում»:
Նա հավելել է, որ տեխնիկական գործընթացը մեկնարկել է և առաջիկա շաբաթ նախատեսվում է ստանալ 60 տոկոս հարստացված ուրան: Ղարիբ Աբադին նշել է, որ այս քայլը, որն իրականացվում է ի պատասխան Նաթանզում իրականացված դիվերսիոն հարձակման, մեծ ազդեցություն է ունենալու ռադիոֆարմացման արտադրանքի որակի ու քանակի բարձրացման վրա:
Enriching UF6 up to 60% will be done in two cascades of IR-4 and IR-6 centrifuges in Natanz. Modification of the process just started and we expect to accumulate the product next week. This will improve significantly both the quality and quantity of radiopharmaceutical products.
— Gharibabadi (@Gharibabadi) April 13, 2021
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը չորեքշաբթի օրվանից կսկսի ուրանի հարստացումը 60% -ով:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) 26 և 36-րդ հոդվածների համաձայն, Իրանն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել իր պարտավորությունները, եթե մյուս կողմը չի կատարում իր պարտավորությունները: Իրանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ իր ստանձնած պարտավորություններին, եթե պատժամիջոցները չեղարկվեն, և ՀԳՀԾ-ով նախատեսված Թեհրանի շահերն ապահովվեն:




