ԿարևորՔաղաքական

Հայ ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ հատուկ քննարկում՝ Եվրախորհրդարանում

Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին տեղի կունենա հատուկ քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով է հանդես գալու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:շ

Քննարկումը նախաձեռնել է Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը։

«Պատիվ ունեմ հյուրընկալելու այս միջոցառումը: Ադրբեջանում հայ գերիների և ռազմագերիների հարցը մնում է ամենահրատապ լուծում և վճռականություն պահանջող մարդասիրական խնդիրներից մեկն է և պետք է մտահոգի մեզ բոլորիս», — Twitter- ի իր գրառման մեջ ասել է Լուկաս Ֆուրլասը։

Կարդացեք նաև

Back to top button