ԿարևորՀասարակություն

Սպասվում է հայ ռազմագերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռի ժամանումը Երևան

Քիչ անց «Էրեբունի» օդանավակայան վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Դեռևս հայտնի չէ, թե քանի հոգի են վերադառնալու։

Օդանավակայանի մոտ հավաքվել են գերեվարված զինծառայողների հարազատները։ Նրանք հուսով են, որ իրենց հարազատը ևս կլինի վերադարձողների մեջ։

Ադրբեջանում ավելի քան 200 հայ ռազմագերի կա։ Մինչդեռ ադրբեջանական կողմը նշում է միայն 72 ռազմագերու մասին։

https://www.facebook.com/lurer1tv/videos/455393862396444

Հայ ռազմագերին օդանավակայանի մոտ սպասող հարազատներից մեկը հայտարարեց, որ ինքնաթիռը ժամանել է Երևան, սակայն դատարկ։ Այնուհետև ծնողների խնդրանքով լրագրողները դադարեցրեցին նկարահանումը օդանավակայանի տարածքից։

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց հայ ռազմագերիների վերադարձի կարևորությունը։

Կարդացեք նաև

Back to top button