ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 590 նոր դեպք

Ապրիլի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196634 դեպք, որոնցից 176009-ն` առողջացած, 3592-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16112 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 873239 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3387 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 590 նոր դեպք:

Ունենք 608 առողջացած և 17 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 921 է:

Կարդացեք նաև

Back to top button