Զրուցում ենք Օպերայի և Բալետի թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանի հետ Հայաստանում մեկ տարվա կարանտինային սահմանափակումներով պայմանավորված մշակութային նոր իրողությունների, աշխատանքի նոր ձևաչափերի և ստեղծագործական յուրահատուկ լուծումների շուրջ:
Վերլուծում ենք անցած տարվա օպերային թատրոնի անձնակազմի աշխատանքն ու հեռանկարային ծրագրերը: Հաղորդման ընթացքում հնչում են հատվածներ թատրոնի «Ֆլեյտաներ և սոպրանոներ» բարոկ երաժշտության համերգային նախագծից: