ԿարևորՀասարակություն

Հայկ Չոբանյանը կազատվի Տավուշի մարզպետի պաշտոնից

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Որոշման նախագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայկ Չոբանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից»,- ասված է նախագծում:

ՀՀ կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել 2019 թվականի փետրվարի 6-ին:

Ըստ շրջանառվող լուրերի՝ հնարավոր է Հայկ Չոբանյանը նախարարի պաշտոն զբաղեցնի։

Կարդացեք նաև

Back to top button