ԿարևորՏնտեսական

Լոռու մարզում մշակովի հողատարածքներն ավելացնում են

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում Գյումրու սելեկցիոն կայանի հետ համատեղ Վահագնի համայնքի 32 տնտեսվարողների սեփական կամ վարձակալած հողատարածքներում(ընդհանուր առմամբ 6.4 հա-ում) կիրականացվի կարտոֆիլի ցանքս՝ կարտոֆիլի տնկանյութի շրջանառու ֆոնդերի ստեղծման նպատակով:

Սերմացուն տնտեսվարողներին կտրամադրվի անվճար, բերքի 10 տոկոսը տնտեսվարողները կպարտավորվեն հատկացնել համայնքին՝ բազմազավակ ընտանիքներին, թոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրելու նպատակով, 90 տոկոսը կմնա տնտեսվարողների հայեցողության տակ:

Ծրագրում ընդգրկված տնտեսվարողների համար ծրագրի շրջանակներում նաև դասընթաց -խորհրդատվություն է կազմակերպվել. բացատրվել են մշակման մեխանիզմները, իրականացվելիք քայլերի հաջորդականութունը: Սերմացուն տնտեսվարողներին արդեն տրամադրվել է, իսկ առաջիկայում՝ եղանակային պայմանները թույլ տալուն պես, կսկսվեն նախապատրաստական աշխատանքները:

Այս նախաձեռնության շրջանակներում արդեն հաջորդ տարի նախատեսվում է ցանքատարածությունն ավելացնել շուրջ 50 տոկոսով: Ի դեպ, Վահագնի համայնքն ընտրվել է նաև այն պատճառով, որ այստեղ մշակվող հողատարծքները շատ քիչ են:

Նախորդ տարի նույն նախաձեռնության շրջանակներում դարձյալ կարտոֆիլի տնկանյութի շրջանառու ֆոնդերի ստեղծման նպատակով ծրագիր է իրականացվել նաև Տաշիր համայնքում: Աշնանացան ցորենի ցանքս է կատարվել համայնքային պատկանելության 45 հա տարածքում: Ծրագրի առանձնահատկությունից ելնելով՝ սերմացուի 10 տոկոսը հատկացվել է համայնքին, մնացածը վերադարձվել է:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=986307005474677&id=244085213030197

Կարդացեք նաև

Back to top button