ԿարևորՀասարակություն

Դեռ պատերազմի ժամանակ էր պարզ դառնում հայկական եկեղեցին ավերելու ադրբեջանցիների մտադրությունը․ ՄԻՊ

Դեռ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինվորականների հրապարակած տեսանյութից պարզ էր դառնում հայկական եկեղեցին ավերելու նրանց մտադրությունը։ Այս մասին գրել է ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ամբողջությամբ ավերված Զորավոր Սուրբ Աստվածածնի թեմային։

«2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելուց հետո ամբողջությամբ ավերվել է Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, որի օծման և բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ:

Եկեղեցու ավերելու փաստը հաստատվում է BBC World News լրատվամիջոցի հրապարակումով (Nagorno-Karabakh: The mystery of the missing church):

Դեռ պատերազմի ժամանակ էին ադրբեջանական զինվորականները հրապարակել տեսանյութ, թե ինչպես են նրանք ցինիզմով անարգանքի, վանդալիզմի ենթարկում հայկական եկեղեցին։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարգմանել ու վերլուծել է տեսանյութը, որը բացահայտ վկայում է կրոնական ատելության և հայկական եկեղեցին քանդելու մտադրության մասին։ Ակնհայտ է ևս մեկ փաստ. եկեղեցին ավերվել է ոչ թե ռազմական գործողությունների, այլ դրանց դադարից հետո:

Տեղի ունեցածը Ադրբեջանում հայատյացության և կրոնական հիմքով ատելության քաղաքականության հերթական արդյունքն է, միջազգայնորեն երաշխավորված կրոնական ազատության կոպիտ ոտնահարում: Սա ևս մեկ ապացույց է առ այն, որ Արցախում հայերի նկատմամբ տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն»,- ասված է Թաթոյանի գրառման մեջ:

https://www.facebook.com/Armenianombudsman/videos/185288743400581/

Կարդացեք նաև

Back to top button