ԿարևորՀասարակություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հումանիտար մարտահրավերները

Մարտի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատի անդամների աշխատակազմերի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հումանիտար մարտահրավերները։ Այդ համատեքստում դեսպանը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը։

Վարուժան Ներսեսյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Հանդիպմանը հրավիրված էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, որը ներկայացրել է հայ ռազմագերիներին առանց նախապայմանների ազատ արձակման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ համաձայն միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների։

https://www.facebook.com/EmbassyofArmenia/posts/5281712011898775

Կարդացեք նաև

Back to top button