ԿարևորՀասարակություն

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին

Մարտի 23-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանին: Այս մասին տեղեկացնում է Արամ Ա-ի ֆեյսբուքյան էջը:

«Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արցախի ներքին կայունության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, ինչպես նաև՝ Լիբանանում առկա մարտահրավերներին վերաբերող հարցերին: Նորին Սրբությունը հայտնել է, որ նախօրեին Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ ունեցած հանդիպմանն անդրադարձ է կատարել Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի դերակատարության խնդրին: Վեհափառ Հայրապետը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան նպաստում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցում»,- ասված է հաղորդագրությունում:

https://www.facebook.com/CatholicosAramI/posts/278926400358384

Կարդացեք նաև

Back to top button