
Մարտի 19-ին Արմավիրի մարզի Ծիածան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Ուսումնավարժության ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է համայնքում առկա էլեկտրաշչակը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը համայնքի բնակչությանը հորդորում է խուճապի չմատնվել։




