
Եռաբլուր պանթեոնում և Վ.Զատիկյանի անվան այգում թարմացվում, փոխվում ու նորոգվում են ոռոգման ջրագծերը: Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը:
Եռաբլուրում ջրագիծը կավելանա 278 գծամետրով, Զատիկյանում` 800:
«Ոռոգման նոր սեզոնում կանաչ տարածքներն ավելի լավ կխնամվեն, նախատեսված ծառատունկն էլ արդյունավետ կլինի»,- նշված է հաղորդագրությունում:




