Զրուցում ենք լեգենդար «Քարտալյան Տրիո»-ի հիմնադիր կոմպոզիտոր և դաշնակահար Արտաշես Քարտալյանի հետ 80-ականների հայաստանյան երաժշտական մթնոլորտի, իր աշխատանքի Կամերային թատրոնում, ԱՄՆ-ում աշխատելու և ստեղծագործական ոլորտներում դրսևորվելու շուրջ:
Հաղորդման ընթացքում հնչում են կոմպոզիտորի ջազային ակադեմիական կամերային գործիքային, երգչախմբային և կինո երաժշտությունը: