Այն մխիթարում է մորը կորցրած որբ աղջկան, պատժում է չարին, օգնում է հաղթահարել կյանքի դժվարությունները։
Խոսքը տիկնիկի մասին է։ Այն միայն խաղալիք չէ։ Հայկական բանահյուսության մեջ, մասնավորապես հեքիաթներում տիկնիկի դերին է նվիրված «Հասկեր» ամսագրի վերջին համարը։
Թումանյանի թանգարանը, ավանդույթին հավատարիմ, հրատարակում այն հանդեսը որը նույն «Հասկեր» վերնագրով լույս է տեսել 20-րդ դարասկզբին Թիֆլիսում։
Միայն ի տարբերություն նախորդ` գրական-գեղարվեստական հանդեսի, այսօրվա «Հասկերը» գիտավերլուծական ամսագիր է։