
Հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչների հույսն առաջիկա գարնանն ակնկալվող ակտիվացումն է։ Հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանն ասում է, որ 2020 թվականին հանրային սննդի ոլորտն ապահովել է 2019 թվականի շրջանառության ընդամենը 30 տոկոսը։ Նրա խոսքով ՝ սա շատ ծանր ցուցանիշ է և անհնար է այս ցուցանիշով պահել բիզնեսը։
«Բազմաթիվ բիզնեսներ արդեն իսկ փակվել են, շատերը փակման եզրին են և պարզապես գոյատևում են։ Առաջիկա գարնանը ոլորտի ակտիվացումը չափազանց կարևոր է ոլորտի վերականգնման համար»,-ասել է փորձագետը։ Ըստ նրա առանց պետության վճռական քայլերի և օժանդակության հանրային սննդի ոլորտը պարզապես դատապարտված է։





