Ջավախքի Դիլիսկա գյուղում էր ապրում Մարգարը։ Նրա արաբական նժույգի համբավը անցել էր տարածաշրջանի սահմաններից։
Տեղի վրացի մահմեդականներն որոշում են սպանել Մարգարին և հափշտակել նրա համբավավոր ձին։
Մարգարն իմանում է ու թաքնվում Գանձայում։ Այսպես է հայկական բնակավայրում հաստատվում Գանձայի հնագույն տոհմերից մեկը` Մարգարյանների գերդաստանը։