ԿարևորՄիջազգային

Ամերիկահայ Հայկ Հաջինազարյանը՝ Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության գծով տնօրեն

Ջո Բայդենը, որը մյուս շաբաթ պաշտոնապես կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, ամերիկահայ Հայկ Հաջինազարյանին նշանակել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության գծով տնօրեն:

Հայկ Հաջինազարյանը նախկինում ծառայել է որպես Բայդենի քարոզարշավի Արևմտյան Փենսիլվանիա նահանգի մամուլի քարտուղար: Մինչ այդ Նյու Հեմփշիրում, Նեվադայում, Տեխասում, Օհայոյում և այլ նահանգներում նախնական և ընդհանուր ընտրությունների ընթացքում աշխատել է քարոզարշավի հասարակության հետ կապերի թիմի կազմում:

Նախքան քարոզարշավին միանալը, նա աշխատում էր ԱՄՆ Կոնգրեսում, նախ որպես Ինդիանա նահանգի սենատոր Ջո Դոնելիի մամուլի օգնական, ապա Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության հանձնաժողովի մեծամասնության աշխատակազմի մամուլի քարտուղարի տեղակալ:

Ծնվել է Օհայոյի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալ ծնողների ընտանիքում: Հաջինազարյանը ավարտել է Ինդիանայի համալսարանը և Վաշինգտոնի համալսարանի քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցը:

Կարդացեք նաև

Back to top button