
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման նախօրեին Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են ԼՂ-ի կարգավորման խնդիրները և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլի կայքը:
Խորհրդակցությանը մասնակցել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:




