ԿարևորՀասարակություն

Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում

Երևանի մետրոպոլիտենում հունվարի 8-ին գրանցվել է տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ» — «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի մետրոպոլիտենը: «Հարգելի’ ուղևորներ, հունվարի 8-ին ՝ ժամը 19:35-ին, Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ» — «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում։

Այս պահին տեղում աշխատում են մասնագետների խմբերը՝ խնդիրը վերացնելու նպատակով։ Տեխնիկական խնդիրը լուծվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

https://www.facebook.com/yermetro/posts/2588374841407973

Կարդացեք նաև

Back to top button