ԿարևորՍպորտ

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իրեն 10-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իրեն 10-րդ անգամ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար։

«Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ` 10-րդ անգամ։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իմ կողքին են։ Այս մրցանակն ստանալն ազգային թիմում ու ակումբում իմ բոլոր թիմակիցների վաստակն է։ Մենք խաղում ենք որպես մեկ միասնություն»,- Ֆեյսբուքի էջում գրել է Մխիթարյանը։

Այդ կապակցությամբ Մխիթարյանին շնորհավորել է նաև «Ռոման»։

https://www.facebook.com/HenrikhMkh/posts/3687956974598312


Երեկ ՀՖՖ-ն հայտնել էր, որ  Հենրիխ Մխիթարյանը 10-րդ անգամ արժանացել է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։

Կարդացեք նաև

Back to top button