ԿարևորՀասարակություն

Շուռնուխի 12 տների ճակատագիրը դեռ անորոշ է

Ադրբեջանցի զինվորականները պահանջում են իրենց փոխանցել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 12 տները, սակայն 1 տուն հնարավոր է եղել պահել, որը գյուղի վերջին տունն է՝ դեպի Կապան գնացող ճանապարհին գտնվող, «Ռադիոլուրին» հայտնեց գյուղապետ Հակոբ Արշակյանը։

Նկարագրելով գյուղի աշխարհագրական դիրքը մանրամասնեց.

«Գյուղը բաժանվում է երկու մասի՝ գլխավոր մայրուղով: Արեւելյան հատվածը՝ ներքեւի, ըստ ադրբեջանական կողմի, անցնում է իրենց հսկողության տակ»։

Գյուղապետի խոսքով՝ բանակցությունների արդյունքների մասին դեռ տեղեկություն չկա։ Արշակյանը կարծում է, որ այժմ բանակցություններն ընթանում են բարձրաստիճան դիվանագետների մակարդակով։ Ըստ գյուղապետի, դեռեւս բնակիչները տեղեկացված չեն դո՞ւրս են գալու, թե՞ ոչ։ Ընթանում են բանակցություններ:

«Այս պահն կարող ենք ասել, որ արեւելյան հատվածի 11 տուն անցնում է Ադրբեջանին, հետագա քայլերի վերաբերյալ էլ քննարկումներ են ընթանում»,-նշեց Հակոբ Արշակյանը:

Վիճարկելի տարածքում է հայտնվել նաև Որոտան գյուղի մեկ տուն։

Կարդացեք նաև

Back to top button