Հասարակություն

Համացանցում տարածված ենթադրյալ գերեվարված զինծառայողների ցուցակները պարունակում են չճշգրտված տեղեկություններ. ՀՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Վերջին օրերին համացանցում լայն տարածում են գտել ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակներ, որոնք պարունակում են չճշգրտված տեղեկություններ և խուճապ են առաջացնում հանրության շրջանում:

Խնդրում ենք հիմք ընդունել բացառապես ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվությունը:
Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և հանրությանը մոլորեցնելուց:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվական հեռախոսահամարներն են՝ (011)88-00-94, (011) 88 -00 -21»,-ասված է հաղորդագրության մեջ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2322362561243813&id=523772197769534

Կարդացեք նաև

Back to top button