ԿարևորՀասարակություն

Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության երթն ավարտվեց

Երևանի Արաբկիր վարչական շրջանուց այսօր մեկնարկած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց։

Երթի մասնակիցները Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան այգուց քայլեցին մինչև Սուրբ Աննա եկեղեցու բակ՝ կանգառ անելով ՀՔԾ և ԱԺ շենքերի մոտ:


Ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ հիմա ունեն գործողությունների շարք, և այս երթն այդ շարքից է:

 «Յուրաքանչյուր օր երթերից հետո հավաքվելու ենք, քննարկենք մեր անելիքը»,- հայտնել են երթի մասնակիցները:

Վաղվա երթը կմեկնարկի ժամը 17.00-ին: 

Կարդացեք նաև

Back to top button