ԿարևորՔաղաքական

Չշփոթենք խմբերի ձայնը ժողովրդի ձայնի հետ․ Նիկոլ Փաշինյան

«Մեր մեծագույն խնդիրն է այնպես անել, որ ժողովուրդը խոսելու, արտահայտվելու հնարավորություն ունենա և մենք առանձին վերցված խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայնի հետ»։

Այսօր Կառավարության ներկայացուցիչները Ազգային ժողովում պատասխանում էին պատգամավորների հարցերին։ Քննարկման առանցքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր։ Վարչապետը Ազգային ժողովի ամբիոնից առաջին անգամ խոսեց իր հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նախաձեռնելու պայմանների մասին։

Իսկ մինչ շենքի ներսում քննարկվում էին հայտնի հայտարարությունը, սահմանային բաժանումները, արտահերթ ընտրությունների կարևորությունն ու հնարավորությունը, շենքի դրսում բողոքի ակցիա էր ընթանում։

Ակցիայի մասնակիցները կարծում էին, որ Ազգային ժողովը այս պայմաններում հարցուպատասխան իրականացնելու ժամանակ չունի, փոխարենը պետք է առաջնորդվի մեկ օրակարգով՝ քննարկի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը։

Կարդացեք նաև

Back to top button