
Ընդդիմադիր 17 քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Ընդդիամադիր 17 ուժերը հրավիրել են խորհրդի նիստ, որոշում են կայացրել, որ պետք է ստեղծեն «Հայրենիքի փրկության» ազգային շարժում, ընդլայնեն իրենց կազմը: Այսօր գումարվեց «Հայրենիքի փրկության» շարժման խորհրդի նիստ, որը որոշում կայացրեց, որ միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է»,- ասել է Սաղաթելյանը և նշել, որ շաբաթ օրը հրավիրել են հանրահավաք, որտեղ Վազգեն Մանուկյանը հանդես կգա ելույթով:
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ նշել է, որ իրենք այս դժվար պահին որոշում են կայացրել երկրի վարչապետի իրենց թեկնածու ներկայացնել Վազգեն Մանուկյանին:




