
Երևանի քաղաքապետարանի 2020թ. ծրագրով Աջափնյակում շարունակվում է բազմաբնակարան շենքերի վերելակների փոխարինման գործընթացը:
Վարչական շրջանում ընթացիկ տարվա ծրագրով նախատեսված 36 նոր վերելակից 8-ի տեղադրման աշխատանքներն ավարտված են, ընթացքի մեջ են 3-ի փոխարինման աշխատանքները։
Նոր վերելակներ են տեղադրվել հետևյալ հասցեներում՝
- Լենինգրադյան 52 շենք, 1-ին մուտք
- Շինարարների 10/1 շենք, 1-ին և 2-րդ մուտք
- Շինարարների 15/1 շենք, 1-ին և 2-դ մուտք
- Արզումանյան 32 շենք
- 16 թաղամաս 44 շենք
- Շիրազի 40 շենք
Ընթացքի մեջ`
- Լենինգրադյան 52 շենք, 2-րդ մուտք
- Շինարարների 15/2 շենք, 1-ին մուտք
- Մազմանյան 4 շենք
- Տեղեկացնենք, որ 2019թ․-ին Աջափնյակում փոխարինվել էր 2 վերելակ։




