ԿարևորՀասարակություն

ՏՄՊՊՀ-ն հավկիթի շուկայի վերաբերյալ հարցում է անցկացնում

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացնում է ուսումնասիրություն հավկիթի շրջանառության ոլորտում։ Ուսումնասիրության նպատակն է հավկիթի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։

«Խնդրում ենք մասնակցել հարցմանը, որն ուղղված է սպառողների կարծիքի ուսումնասիրմանը և հնարավորության դեպքում աջակցել հարցաթերթի տարածմանը: Ձեր ակտիվ մասնակցությամբ Դուք կօգնեք ոլորտում առկա խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծման առավել արդյունավետ բանաձևերի մշակմանը»,- ասված է ՏՄՊՊՀ-ի հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2457447217884150&id=2054379814857561

Կարդացեք նաև

Back to top button