ԿարևորՔաղաքական

Նոյեմբերի 26-27-ը կանցկացվի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը

Նոյեմբերի 26-27-ը կանցկացվի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Նոյեմբերի 27-ի առավոտյան Սանկտ-Պետերբուրգի Տավրիչեսկի պալատում տեսակոնֆերանսի ձևաչափով կսկսվի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որը կվարի խորհրդի նախագահ, ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Առանցքային թեմաների շարքում է պանդեմիայի հետ կապված միջոցառումների օրենսդրական ապահովումը, տնտեսական ինտեգրման հեռանկարները և այլն։

Նույն օրը տեսակոնֆերանսի ձևաչափով կկայանա նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 51-րդ լիագումար նիստը։

Խորհրդարանականները կքննարկեն ԱՊՀ անդամ պետությունների մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության մասին կոնվենցիայի, ԱՊՀ անդամների համար Աշխատանքային, Ընտրական մոդելային օրենսգրքերի նախագծերը, ինչպես նաև մի շարք այլ մոդելային օրենքների նախագծեր, այդ թվում փախստականների մասին։

Իսկ նոյեմբերի 26-ին կանցկացվեն միջխորհրդարանակն վեհաժողովի մշտական հանձնաժողովների նիստերը։

Կարդացեք նաև

Back to top button