
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ է հայտարարել.
«Սիրելի հայրենակիցներ ի շարունակություն երեկվա գրառման։ Իբրև ՀՀ քաղաքացի, որ
– մտահոգ է այս վիճակի համար,
– ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարեւոր հատվածի կորստյան պատճառով,
– գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ, Հայտարարում եմ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ մեկ պահանջով՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարականը»,- գրել է նա։




