
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված միջոցների մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը:
«Այս իրավիճակում ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս համար հասկանալի է, որ անցած 40-45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվություն որոշելը ամենակարևոր հարցն էր:
Եվ, ըստ այդմ, առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի հարցերը որոշեցինք քննարկել միասին և իրականացնել՝ համագործակցելով, որպեսզի ծախսերը լինեն արդյունավետ»,- ասել է Գրիգորյանը։
Ըստ նրա՝ առաջիկայում հիմնադրամը ծախսերի ուղղությունները կներկայացնի:




