
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռը թռիչք է կատարել մերձմոսկովյան «Ժուկովսկի» օդանավակայանից Հայաստան` Լեռնային Ղարաբաղի տարածքում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով, հայտնում են ՌԴ ԱԻՆ-ից:
«Կենտրոնական գրասենյակի մասնագետների հատուկ խումբը տեղում կգնահատի իրավիճակը և կհամակարգի քաղաքացիական բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հետագա գործողությունները: Ընդհանուր առմամբ ուղարկվել է 30 մարդ», — ասել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը:
Նաև պատրաստվել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար կենտրոնների 150 մասնագետներից բաղկացած համախմբված խումբ և 20 սարքավորում: Բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար, գերատեսչությունը պատրաստ է ուղարկել նաև շարժական հոսպիտալ:




