
Իտալիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Ռոման» հյուրընկալվեց «Ջենոային» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
66-րդ րոպեին մեր ընտրանու ավագը առաջ մղեց «Ռոմային» հաշվի մեջ՝ 2-1։ 85-րդ րոպեին Մխիթարյանը հեթ-տրիկ գրանցեց՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։
Մայրաքաղաքային թիմը 14 միավորով երրորդ տեղում է։




