ԿարևորՀասարակություն

Garmin ընկերությունն հետաքննում է իր արտադրանքի օգտագործումը թուրքական «Բայրաքթար»-ներում

Ամերիկյան Garmin տեխնոլոգիական ընկերությունը պատասխանել է հայ համայնքի մտահոգություններին՝ կապված «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերում իրենց տեխնոլոգիաների օգտագործման հետ:

«Garmin-ին տեղեկացրել են, որ մեր արտադրանքներից մեկը կիրառվել է անօդաչու «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի մեջ, որոնք օգտագործվում են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում (Արցախում) անմեղ քաղաքացիական անձանց սպանելու համար: Մենք խստորեն դատապարտում ենք այս բռնությունը և կարեկցում ենք զոհերի հարազատներին»,-գրել է ընկերությունը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում:

«Այս անօդաչու թռչող սարքերում օգտագործվող Garmin-ի արտադրանքը կոմերցիոն, ոչ ռազմական նշանակության է, և լայնորեն հասանելի է գնման համար: Այն նախագծված չէ ռազմական օգտագործման համար, և նույնիսկ նախատեսված չէ անօդաչու թռչող սարքերում կիրառելու համար:

Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես է մեր արտադրանքն հայտնվել այս անօդաչու թռչող սարքերում, և հետաքննությունից հետո համապատասխան գործողություններ կձեռնարկենք՝ կանխելու մեր արտադրանքի այս եղանակով օգտագործումն ապագայում»,-նշել է ընկերությունը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ավելի վաղ տարածել էր ապացույցներ, որոնք հաստատում են, որ Թուրքիայի «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերում օգտագործվում են ամերիկյան ընկերությունների արտադրած մասեր կամ տեխնոլոգիաներ:

Հայ դատի հանձնախումբը կազմակերպել է արշավ՝ թիրախավորելով ինչպես Կոնգրեսին, այնպես էլ ԱՄՆ ընկերություններին, որոնք վաճառում են անօդաչու թռչող սարքերի մասեր, որոնք օգտագործվել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայերին սպանելու համար։

Հանձնախումբը Կոնգրեսին կոչ է անում կիրառել զենքի արտահանման վերահսկման մասին օրենքները, իսկ ընկերություններն՝ դադարեցնել ցանկացած վաճառք կամ փոխանցում, որը կարող է վտանգել հայերին:

Ընկերությունների ամբողջական ցանկը՝ այստեղ։

Կարդացեք նաև

Back to top button