
Այսօր՝ վաղ առավոտյան, գրեթե բոլոր ուղղություններով Ադրբեջանի ԶՈՒ վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Գործողությունները շարունակվում են նախկինում նշված գյուղերի, ինչպես նաև Մարտունու Ճարտար քաղաքի և Շուշիին հարակից անտառազանգվածի շրջանում»,- ասել է Հովհաննիսյանը։
Ըստ Հովհաննիսյանի՝ Մարտունի քաղաքից հարավ Ադրբեջանի ԶՈՒ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու միջոցով փորձել են հարձակում զարգացնել։
«Կորցնելով զրահատեխնիկա և կենդանի ուժ՝ հետ են շպրտվել»,-նշել է ՊՆ ներկայացուցիչը։
Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրել է, որ քիչ առաջ պաշտոնապես հայտարարվեց, որ «Սմերչ» կայանքից հրթիռակոծվել են Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Կան տուժածներ։
«Ստեփանակերտում թիրախավորվել է մոր և մանկան կենտրոնը»,- ասել է Հովհաննիսյանը։
«Մարտերի ինտենսիվության նվազման պատճառն Ադրբեջանի ԶՈՒ մարտունակազրկումն է։ Մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը, շատ դեպքերում հակառակորդին հետապնդելիս նաև բնագծերի փոփոխություն են կատարում»,- ասել է ։
Անդրադառնալով Հաղթելու ենք կարգախոսին՝ Հովհաննիսյանը հիշեցրել է, թե ինչ է տարիներ առաջ գրել արձակագիր Սյունե Սևադային․ «Եթե մի փոքր դիմանանք, մի փոքր ջանք էլ դնենք, հաղթելու ենք»։
«Մնա միշտ ուժեղ ու հիշի՝ այն ակնթարթներին, երբ քեզ կթվա, թե էլ չես կարող, հոգնել ես, դիմացինը՝ լինի մարդ, թե երևույթ, նույնպես այդպես է մտածում։ Հետևաբար մի քայլ էլ, ու հաղթելու ես», Սյունե Սեւադային գրել էր Արծրուն Հովհաննիսյանը։




