
«Վիեննան ցնցված էր, որովհետև վերջին տասնամյակներում Վիեննան ահաբեկչական գործողության թատերաբեմ չի եղել» Գևորգ Հակոբջյան
Ռադիոլուրի հետ զրույցում մեր հայրենակից Գևորգ Հակոբջյանը, ով Ավստրիայի հայ դատի հանձնաժողովի ներկայացուցիչ է, պատմեց, որ երեկ Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման արդյունքում բնակչության շրջանում խուճապ էր տարածվել, քաղաքում եղանակը սովորականից տաք էր և խաղաղ բնակչությունը հիմնականում դուրս էր եկել զբոսնելու։ Բազմամարդ փողոցները ահաբեկիչների համար առավել քան հարմար էին ՝ իրականացնելու ծրագրավորած հարձակումը։ Ինչ վերաբերում է Վիեննայում ապրող հայերին, Գևորգն ասում է, որ շարունակում են պահպանել զգոնությունը․
«Վերջին օրերին հակահայ տրչամադրությունների պատճառով հայ համայնքը իր և եկեղեցու համար հավելյան պաշտպանություն էին խնդրել Վիեննայի իշխանություններից։ Մենք զգոն ենք, որովհետև թուրքերը և ազերիները աշխույժ են և հեռու չէ նրանցից, որ սադրանքների կդիմեն»։
Եվրախորհրդարանական Մարկո Դրեոստոն արձագանքել է Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին, նշելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը նախազգուշացնում էր Եվրոպային դեռ մի մի քանի օր առաջ՝ գերմանական առաջատար «ԲԻԼԴ» պարբերականին տված իր հարցազրույցում։

«Հարավային Կովկասում հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին շարունակելու իրենց կայսերական քաղաքականությունը դեպի հյուսիս, արևելք, հվ արևելք, և իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը, եթե արևմտյան հանրությունը թուրքիայի այս գործողությունների համարժեք գնահատականի չարժանացնի, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում» Նիկոլ Փաշինյան
Երեկ՝ նոյեմբերի 3-ին Սինագոգի մոտակայում կրակոցներ են հնչել, վերջին տվյալներով 5 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ սա միանշանակ ահաբեկչություն է Այս պահին հայտնի չէ՝ հենց սինագո՞գն էր հիմնական թիրախը, թե ոչ։ Օրեր առաջ The Jerusalem Post— ին տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ Անկարան առաջիկայում կարող է իր «իմպերիալիստական նկրտումներն» ուղղել Իսրայելի դեմ և իրադարձությունների նման զարգացումն ընդամենը «ժամանակի հարց է»: Իսրայելի նախագահն Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել էր մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանին, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր այդ օգնությունն ուղարկել սիրիացի վարձկան ահաբեկիչներին։ Իսրայելը, որ փաստացի Թուրքիայի հետ նույն կողմում էր, այսօր կրում է ահաբեկչական հարվածներ։
Նիկոլ Փաշինյանը ևս հանդես է եկել գրառումով՝ ասելով՝ Քեզ հետ ենք Վիեննա, ինչին ի պատասխան «Թվիթերի» իր միկրոբլոգում Ավստրիայի կանցլերը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համերաշխության և աջակցության խոսքերի համար:
Վարչապետի խոսքերով սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ եւ որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։




