
Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի: Այս մասին երեքշաբթի հաղորդել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը, հայտնում է ТАСС-ը:
«Երկրաշարժի հետևանքով զոհվել է 98 մարդ: 994 տուժած քաղաքացիներից 847-ը դուրս են գրվել հիվանդանոցներից»,- նշվում է հաղորդագրությունում:
Մոտ 147 մարդ շարունակում է մնալ բժշկական հաստատություններում: Իզմիրում հինգ ավերված ու խիստ վնասված շենքերի տարածքներում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Յոթ մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում: Հզոր ցնցումները զգացվել են Իզմիրում և Ստամբուլում, ինչպես նաև Հունաստանում: Հունական Սամոս կղզում մահվան երկու դեպք է գրանցվել:




