ԿարևորՀասարակություն

ԱՄՆ կոնգրեսական Աննա Էշուն Թրամփի վարչակազմին կոչ է արել Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի որոշ պաշտոնյանի նկատմամբ

ԱՄՆ կոնգրեսական Աննա Էշուն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ արել Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյանի նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համար: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակից:

«Ադրբեջանի չհրահրված հարձակումն Արցախի Հանրապետության վրա, զուգորդվել է բնակավայարերի շարունակական հրթիռակոծմամբ և կասետային զինաթերքի կիրառմամբ, որոնք մեծացնում են քաղաքացիական անձանց շրջանում զոհերի հնարավորությունը: Այս տակտիկան խախտում է մարդու իրավունքները, և Ադրբեջանի պաշտոնական դեմքերը պետք է պատասխանատվության ենթարկվեն Արցախի խաղաղ բնակիչների դեմ ձեռնարկած գործողությունների համար»,- նշել է Աննա Էշուն: 

Կոնգրեսականը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ «Մագնիտսկու օրենքը» Միացյալ Նահանգների նախագահին լիազորում է պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքները ոտնահարողների նկատմամբ:  «Միանում եմ Ներկայացուցիչների պալատի իմ գործընկերների նամակին՝ ուղղված պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին, որով կոչ է արվում Թրամփի վարչակազմին պատժամիջոցներ սահմանել հրեշավոր հարձակումներին մեղսակից ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ»,- գրել է Էշուն:

https://www.facebook.com/ancagrassroots/posts/10157935746686859

Կարդացեք նաև

Back to top button