
Ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում։ Պետք է գիտակցել, որ եթե խոսքը վերաբերում է փոխանվտանգության պաշտպանությանը, առաջին հերթին, դա քո պարտքն է, և հույսը դնել, որ օտարը կօգնի, դատապարտված է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ քչարյանը:
Միջազգային կառույցների արձագանքներին վերաբերող հարցերին ի պատասխան նա մասնավորապես ասել է.
«Իրականում մենք գտնվում ենք պատերազմի մեջ, և հիմա խնդիրը՝ արձագանքները միջազգային կազմակերպությունների և այլն, ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում։ Ցավալի է հայկական կողմի համար, որովհետև ամեն օրը կյանքեր են, բայց մյուս կողմից՝ պետք է գիտակցենք, որ եթե խոսքը վերաբերում է փոխանվտանգության պաշտպանությանը, առաջին հերթին, դա քո պարտքն է, և հույսը դնել, որ օտարը կօգնի, դատապարտված է:
Մենք պատերազմի մեջ ենք, ավելին՝ Թուրքիայի երևալը բացահայտ խոսում է այն մասին, որ խոսքը վերաբերում է ոչ միայն պարտություն կրել-չկրելու մասին, այլև խոսքը վերաբերում է հնարավոր ցեղասպանության, և երբ մենք վճռական մեր մարտը հաղթենք, կտեսնենք՝ ինչ հարգանքով կվերաբերեն միջազգային կազմակերպությունները»:




