ԿարևորՀասարակություն

Շարունակեք ծառայել հայրենիքին ինչով եւ ինչպես կարող եք՝ օգնելով թե՛ ճակատին, թե՛ ամրացնելով թիկունքը. Սյունիքի մարզպետ

ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կոչ է անում մասնակցել ինքնապաշտպանությանը, կամավորագրվել ու ծառայել հայրենիքին՝ հանուն մեր երկրի եւ մեր զավակների ապագայի:

«Հարգելի՛ սյունեցիներ,

Այս օրերին բազմաթիվ սյունեցիներ իրենց պարտքն են կատարում՝ ծառայելով հայրենիքին, պաշտպանելով մեր հայրենիքը։ Ահռելի աշխատանք է կատարվում նաեւ թիկունքում՝ միավորելով խաղաղ բնակչության բոլոր ուժերն ու հնարավորությունները։

Պայքարը շարունակվում է, ու մեր համայնքների բնակիչներն ու սյունեցի քաջերը՝ ժամկետային զինծառայողներ, պահեստազորայիններ, կամավորականներ, երկրապահներ, անում են հնարավորն ու անհնարինը՝ հանուն վերջնական ու կայուն հաղթանակի, հանուն մեր սահմանների անառիկության։

Սիրելի՛ սյունեցիներ, խնդրում եմ՝ առանց խուճապի մատնվելու, հաստատուն ու ամուր մնացեք ձեր բնակավայրերում ու հետեւեք համայնքների ղեկավարների ցուցումներին, յուրաքանչյուրդ ձեր տեղում շարունակեք ծառայել հայրենիքին ինչով եւ ինչպես կարող եք՝ օգնելով թե՛ ճակատին, թե՛ ամրացնելով թիկունքը։

Կոչ եմ անում մասնակցել ինքնապաշտպանությանը, կամավորագրվել ու ծառայել հայրենիքին՝ հանուն մեր երկրի եւ մեր զավակների ապագայի»,- ասված է Հունան Պողոսյանի կոչում:

https://www.facebook.com/syunikregionaladministration/posts/1242969036083612

Երեկ Մեղրիի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Հայրենակիցներ, Մեղրի համայքնի հարգելի քաղաքացիներ,
Մեղրիի տարածաշրջանի սահմանների պաշտպանության նպատակով դիմում ենք ձեզ՝ խնդրելով կամավորության հիմունքներով ցուցակագրվել։ Այս պահից սկսած՝ կարող եք ներկայանալ Մեղրիի զինկոմիսարիատ»։

Կոչով էր հանդես եկել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը: «Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20֊60 տսրեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադարձել արցախյան ռազմաճակատից, վտանգված է սրբություն սրբոց հայրենիքը, նենգ ոսոխը սպառնում է զավթել մեր տարածաշրջանը։ Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն»։

Կարդացեք նաև

Back to top button