
Հակառակորդի 7 զրահատեխնիկա խոցած և ռազմաճակատում վիրավորված ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանը, ում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց որպես փոքրիկ «հսկա», այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ չի սահմանափակվելու խոցվածով։
Նրա խոսքով՝ ապաքինվելուց հետո միանալու է իր ընկերներին ու ավելացնելու է հակառակորդի կորուստները։
Խոսելով թիկունքից եկող աջակցության և ուժի մասին՝ Հարությունը նշեց, որ հայ ժողովրդի աջակցությունը մեծ ուժ է։




